հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռիկի Մարտինն առաջին անգամ ցուցադրել է իր և գեղանկարիչ ամուսնու որդուն  (լուսանկար)

Ռիկի Մարտինն առաջին անգամ ցուցադրել է իր և գեղանկարիչ ամուսնու որդուն (լուսանկար)

Պուերտոռիկացի փոփ երգիչ և դերասան Ռիկի Մարտինը առաջին անգամ ցուցադրել է իր և գեղանկարիչ ամուսնու՝ Ջավան Յուզեֆի հինգ ամսական որդուն: Նա Instagram-ի իր էջում հրապարակել է փոքրիկի լուսանկարը:

«Ռենն Մարտին-Յուզեֆ. փոքրիկը տանն է», – լուսանկարի տակ գրառում է արել երգիչը:

Լուրը, որ երգիչը չորրորդ անգամ հայր կդառնա, հայտնի դարձավ 2019 թվականի սեպտեմբերին: Այնուհետև ամերիկյան ԼԳԲՏ կազմակերպություն Human Rights Campaign գալա ընթրիքի ժամանակ նրան մրցանակ շնորհվեց՝ միասեռականների իրավունքների պաշտպանության և բարեգործությունների համար: Միջոցառման ընթացքում երգիչը հայտարարել էր, որ ինքն ու Ջավան Յուզեֆը փոխնակ մորից երեխայի են սպասում. «Եվ, ի դեպ, ես պետք է հայտարարեմ, որ մենք հղի ենք: Մենք սպասում ենք: Ես սիրում եմ մեծ ընտանիքներ»:

2019-ի օգոստոսին Ռիկի Մարտինն առաջին անգամ ցուցադրեց Լուչիայի՝ դստեր լուսանկարը, որը ծնվել էր փոխնակ մորից: 2008-ին Ռիկի Մարտինը դարձավ երկվորյակներ Մատեոյի և Վալենտինոյի հայրը, երկվորյակները նույնպես ծնվել են փոխնակ մոր շնորհիվ:

  • Կիսվել: