երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Քրիստինե Պեպելյանն իրական պատմության հիման վրա նկարահանված տեսահոլովակ կներկայացնի (տեսանյութ)

Քրիստինե Պեպելյանն իրական պատմության հիման վրա նկարահանված տեսահոլովակ կներկայացնի (տեսանյութ)

Իր ինստագրամյան էջում երգչուհի Քրիստինե Պեպելյանն ուրախալի լուր է հայտնել երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ շուտով տեղի կունենա իր նոր տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին կիսվել է տեսահոլովակի թիզերով, որը րոպեների ընթացքում բազմաթիվ հավանումների ու դրական մեկնաբանությունների է արժանացել:

«Քանի կամ» կոչվող երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են ԱՄՆ-ում և Հայաստանում:
Սցենարի հիմքում իրական սիրո պատմություն է: Տեսահոլովակը  Քրիստինե Պեպելյանի ընկերուհու ամուսնու նվերն է կնոջը:

  • Կիսվել: