երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
  Կատարված աշխատանքի մասին երկրորդ հոլովակը, խնդրում եմ գոնե այս հոլովակից ինձ մի ջնջեք. Մարության

Կատարված աշխատանքի մասին երկրորդ հոլովակը, խնդրում եմ գոնե այս հոլովակից ինձ մի ջնջեք. Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու ընտրությունների քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հրապարակելով տեսահոլովակ:

«Կատարված աշխատանքի մասին երկրորդ հոլովակը:
Հ.Գ. Խնդրում եմ գոնե էս մի հոլովակից ինձ մի ջնջեք»,-նշել է նա:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարությանը գրել էր. «ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը: Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք... »:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ այս առնչությամբ նշել էր. «Տեսանյութը մոնտաժել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ես էլ կիսվել էի»:

  • Կիսվել: