շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քրիստինա Օրբակայտեն ոտնաթաթի կոտրվածքի պատճառով հետաձգել է համերգները

Քրիստինա Օրբակայտեն ոտնաթաթի կոտրվածքի պատճառով հետաձգել է համերգները

Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, երգչուհի, դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը` ոտնաթաթի կոտրվածքի պատճառով: 

Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ գրելով. «Այսպես սկսվեց համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ: Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»:

Երգչուհին հավելել է. «Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»:

  • Կիսվել: