հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել

Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել

Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել։ Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։

NEWS.am - ի հետ զրույցում նրա հայրը պատմեց, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա իր որդուն՝ Փայլակ Ասատրյանին ուղղաթիռով Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր. «Ամբողջ մարմինը սալջարդ է, ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասվել, անընդհատ քնացնում են, որ ցավեր չզգա։ Կոմայի մեջ է»։

Սիսակ Ասատրյանն ասաց, որ որդին 1,5 տարվա ծառայող է, 6 ամիս է մնում, որ ավարտեր ծառայությունը, ծառայում է Արցախի ՊԲ-ում։

 

  • Կիսվել: