ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում ներառվելու լուրը (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում ներառվելու լուրը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, որն ընդգրկվել է Forbes-ի՝ օրերս հրապարակված միլիարդատերերի ցանկում, չի բացառում՝ իր հայտնի ընտանիքի անդամները նույնպես կարող են միանալ «միլիարդատերերի ակումբին»։

Իրապատում շոուի 40-ամյա աստղը TMZ-ի լրագրողին հայտնել է՝ «կարծում է՝ իր ընտանիքի բոլոր անդամները միլիարդատեր դառնալու հնարավորություն ունեն»։

Նշվում է, որ Լոս Անջելեսում Grove առևտրի կենտրոնում իր SKIMS ապրանքանիշի խանութ սրահի բացմանը անակնկալ այցի ժամանակ TMZ-ի թղթակիցը վերջինիս հարցրել է՝ «ինչպիսի՞ զգացողություն ունի միլիարդատեր դառնալու կապակցությամբ», ինչին ի պատասխան՝ Քարդաշյանն ասել է․ «Օրհնված եմ զգում»։

Հարցին, թե իր ընտանիքի անդամներից ով կարող է լինել հաջորդ միլիարդատերը, Քարդաշյանը պատասխանել է․ «Բոլորը»։

Նշենք, որ նրա կրտսեր քույրը՝ Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար Քայլի Ջեները, 2019-ին արժանացել էր «ամենաերիտասարդ կին միլիարդատեր» տիտղոսին, սակայն այս տարի նրա կարողությունը նվազել է և  գնահատվում է 700 մլն դոլար:

Հայտնի է, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մոր՝ Քրիս Ջեների կապիտալը կազմում է 190 միլիոն դոլար, Քլոյե Քարդաշյանինը՝ 40 միլիոն դոլար, Քորթնի Քարդաշյանինը՝ 35 մլն դոլար, Քենդալ Ջեներինը՝ մոտ 45 մլն դոլար, իսկ Ռոբ Քարդաշյանինը՝ 10 մլն դոլար։

 

  • Կիսվել: