ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը

Քիմ Քարդաշյանը կոչ է անում բոլորին մնալ տանը

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բոլորին կոչ է արել  նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար  մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների անվտանգությունը:

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար: Քանի դեռ չեք հեռանում տնից` գնալու աշխատանքի, գնելու անհրաժեշտ սնունդ կամ իրեր, տեսնելու ձեր բժշին կամ օգնելու դրա կարիքն ունեցող որևէ մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին, խնդրում եմ մի անտեսեք ներսում մնալու նախազգուշացումների խստությունը` կանխելու վիրուսի տարածումը»,-նշել է հեռուստաաստղը և հավելել , որ վիրուսը չի տարբերակում ռասսա, տարիք, սեռ: «Սա վերաբերվում է բոլորին և մենք սրա միջով կանցնենք միասին։

Նա բոլորին ուղարկել է իր սերն ու ընտանիքի աղոթքները:

  • Կիսվել: