ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանը չի ցանկանում մեկնաբանել իր ամուսնալուծությունը. նրա փոխարեն դա արել է մայրը՝ Քրիս Ջեները

Քիմ Քարդաշյանը չի ցանկանում մեկնաբանել իր ամուսնալուծությունը. նրա փոխարեն դա արել է մայրը՝ Քրիս Ջեները

Քիմ Քարդաշյանը դժկամությամբ է մեկնաբանել իր ամուսնալուծությունը Քանյե Ուեսթից ՝ խոստանալով բացահայտել բոլոր խաղաքարտերը  "Քարդաշյանների ընտանիքը" ռեալիթի-շոուի նոր եւ վերջին եթերաշրջանում: Քիմի փոխարեն լռությունը խախտել է նրա մայրը ՝ Քրիս Ջեները։

The Kyle & Jackie O շոուի եթերում Քրիսը պատմել է, թե ինչպես են Քիմն ու Քանյեն ամուսնալուծվում։

"Կարծում եմ, որ խզումը միշտ էլ բարդ է լինում ցանկացած ժամանակ։ Նրանք երեխաներ ունեն: Լավ է, որ մեր ընտանիքում մենք միշտ կողք կողքի ենք, աջակցում ու սիրում ենք միմյանց: Ամենը, ինչ ես ուզում եմ, այն է, որ Քիմն ու Քանյեն երջանիկ լինեն",-ասել է մայրը։

Նա հավելել է. "Ես կարծում եմ, որ մենք բոլորս ցանկանում ենք դա մեր սիրելիների համար, որպեսզի ամեն ինչ լավ լինի, որ միմյանց հանդեպ սերն ու երախտագիտությունը լինեն։ Սա այն է, ինչ ես ցանկանում եմ որպես մայր"։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն միասին են եղել 9 տարի, որոնցից 7-ը՝ ամուսնացած: Զույգը 4 երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1 տարեկան Փսալմը։ Քիմն ապահարզան Է տվել անցյալ ամիս։ Փաստաթղթերի համաձայն ՝ նա խնդրել է համատեղ խնամակալություն երեխաների նկատմամբ ։ Ամուսինները պետք է նաեւ կիսեն համատեղ ձեռք բերած գույքը:

Քիմի եւ Քանյեի միջեւ տարաձայնությունները սկսվել են անցյալ ամռանը, երբ ռեփերը հրապարակավ հայտնել է, որ առաջին հղիության ժամանակ Քիմը ցանկանում էր աբորտ անել: Նրա հայտարարությունն ու Twitter-ում նրան հետեւած հաղորդագրություններն այն մասին, որ Քիմն իբր փորձում է փակել Քանյեին բժշկի հետ միասին, որպեսզի նրան լռեցնի, լայն արձագանք են գտել: Ի վերջո, Քիմը ստիպված է եղել ասել, որ իր ամուսինը տառապում է երկբեւեռ անձի խանգարմամբ:

Դրանից կարճ ժամանակ անց Քիմը ապահարզանի փաստաբան է վարձել Լորա Վասերին ։ Սուրբ Ծնունդն ու Նոր տարին ամուսինները նշել են առանձին-առանձին, ինչպես և Սուրբ Վալենտինի օրը ։ Ասում են, որ Քանյեն արդեն մի քանի ամիս է՝ ապրում է Վայոմինգի ռանչոյում, մինչդեռ Քիմը երեխաների հետ մնացել է Լոս Անջելեսում:

  • Կիսվել: