ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց է ներկայացրել

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց է ներկայացրել

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, իր ամուսնուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից, ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է Fox News-ը։

Զույգի հարաբերություններում խնդիրների մասին ասեկոսեներ սկսել են տարածվել այն բանից հետո, երբ 2020-ի ամռանը Ուեսթը հայտնեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Ամուսինները համատեղ ապրել են 7 տարի, ունեն 4 երեխա: Ուեսթն ու Քարդաշյանն արդեն մի քանի ամիս է, ինչ միմյանցից առանձին են ապրում:

  • Կիսվել: