Քիմ Քարդաշյանը՝ LACMA Art+Film Gala 2022-ին (լուսանկարներ)
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Լոս Անջելեսում արվեստի և կինոյի փառատոնի ամենամյա գալա համերգին՝ LACMA Art+Film Gala 2022-ին։
Ինչպես գրում է Daily Mail-ը, 42-ամյա Քարդաշյանը հատուկ այս առիթի համար ընտրել է ամբողջովին փակ սև զգեստ, ձեռնոցներ ու բարձրակրունկներ:
Պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակում մրցանակի է արժանացել արվեստագետ Հելեն Փաշգյանը, որը Հարավային Կալիֆոռնիայի «Լույս և տիեզերք» շարժման ազդեցիկ վարպետներից է: