շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քիմ Քարդաշյանի սելֆին՝ Reuters-ի՝ 2019-ի լավագույն լուսանկարների շարքում

Քիմ Քարդաշյանի սելֆին՝ Reuters-ի՝ 2019-ի լավագույն լուսանկարների շարքում

Reuters-ը, որն աշխարհի խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից մեկն է, կազմել է տարբեր երկրներում 2019 թվականին արված լավագույն լուսանկարների ցանկը:

Այդ ցանկում տեղ է գտել նաև ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի սելֆին, որն արվել էր հոկտեմբերին՝ Հայաստանում:

Լուսանկարի նկարագրության մեջ ասված է. «Քիմ Քարդաշյանը սելֆի է անում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ժամանակ Երևանում, Հայաստան, 2019-ի հոկտեմբերի 8»:

 Քիմի հետ լուսանկարը պատկերել է «Ֆոտոլուր» գործակալության թղթակից Վահրամ Բաղդասարյանը:

  • Կիսվել: