Քիմ Քարդաշյանի ամուսինը երգում է դստեր՝ Նորթի ձայնակցությամբ. տեսանյութ
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կատարումը պատկերող տեսանյութ է հրապարակել իր թվիթերյան էջում:
Տեսանյութում ռեփերը երգել է իրենց ավագ դստեր՝ Նորթի ընկերակցությամբ: Մոտ մեկուկես րոպե տևողությամբ հոլովակը պատկերում է ռեփերին և հոր կողքին բեմի վրա կանգնած և նրան ձայնակցող աղջկան: Այդ ընթացքում միջոցառման մյուս մասնակիցները պարում և ուրախանում են սրահում:
Ինչպես կարելի է հասկանալ Քիմի գրառումից՝ տեսանյութն արվել է կիրակնօրյա փակ միջոցառման ժամանակ: