հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քանյե Ուեսթը սպառնում է Քիմ Քարդաշյանին

Քանյե Ուեսթը սպառնում է Քիմ Քարդաշյանին

Hollywood Unlocked-ին տված հարցազրույցում ռեփեր Քանյե Ուեսթը սպառնացել է նախկին սիրելիին՝ Քիմ Քարդաշյանին, որ պետք չէ խոչընդոտել իր ու երեխաների շփմանը։

«Նրանք կարող են մասնակցել SNL շոուին, կատակել լրատվամիջոցներում, կարող են լուրեր տարածել իմ ռոմանտիկ հարաբերությունների մասին, արգելափակել իմ գործարքները։ Բայց ես ուղիղ կասեմ․ պետք չէ ինձանից խլել երեխաներիս։ Ամեն ինչ կլինի ըստ օրենքի»,-ասել էՈւեսթը։

Ռեփերին այդ հայտարարությունն անել դրդել է դստեր՝ Չիկագոյի ծննդյան օրը գրանցված միջադեպը։ Քարդաշյանն Ուեսթին չէր հրավիրել տոնին եւ նույնիսկ չէր ասել, թե որտեղ է այն անցկացվելու։ Ռեփերը խոստովանել է, որ անհրաժեշտ տեղեկատվությունը ստացել է Քայլի Ջենների սիրելիից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից։

«Ես շնորհակալ եմ Թրեւիս Սքոթին, չէ՞ որ նա ասաց, թե ես ուր պետք է գնամ։ Ինձ ինչ-որ ժամանակ անվտանգության աշխատակիցները ներս չէին թողնում, թեեւ ես ասում էի, որ Չիկագոյի հայրն եմ։ Շնորհակալություն Թրեւիսին, որ նա ինձ օգնել է ընտանիքիս կողքին լինել այդ օրը»,-ասել է Քարդաշյանի նախկին ամուսինը:

 

 

  • Կիսվել: