երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուգաչովան առաջին անգամ խոսել է Գորբաչովի մասին

Պուգաչովան առաջին անգամ խոսել է Գորբաչովի մասին

ՌԴ Էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան ասել է, որ Միխայիլ Գորբաչովի օրոք Ռուսաստանը ձեռք է բերել ազատություն և դադարել լինել «չարի կայսրություն» ամբողջ աշխարհի համար։

«Ես այսքան ժամանակ չէի հեկեկացել : Դա այն դարաշրջանն էր երբ մենք ձեռք բերեցինք ազատություն, Ռուսաստանը դադարեց «Չարի կայսրություն» լինել ամբողջ աշխարհի համար, և վախը մեր երեխաների ապագայի համար վերացավ: Եվ ամենակարևորը. Գորբաչովը մերժեց բռնությունը՝ որպես քաղաքականության և սեփական իշխանությունը պահպանելու միջոց: Ամեն ինչ առանց մեղքի չէ, և քաղաքականությունը նույնպես: Գլխավորն այն է, որ սխալները ճակատագրական չեն ողջ մարդկության համար»,- ասել է Պուգաչովան:

Ալլա Պուգաչովան նախօրեին Մոսկվայում մասնակցել է Գորբաչովի հրաժեշտի արարողությանը, նա մահացել է օգոստոսի 30-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո 92 տարեկան հասկում։ Պուգաչովան վարդագույն շուշանների փունջ է դրել Գորբաչովի մոտ և ցավակցություն հայտնել հանգուցյալի հարազատներին։

  • Կիսվել: