հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գալկինին ցանկանում են զրկել պարգևներից ու կոչումներից

Գալկինին ցանկանում են զրկել պարգևներից ու կոչումներից

Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, դեմ է հանդես եկել Դոնբասի ազատագրման հատուկ գործողության սկսմանը, որից հետո նրանից շատերն են երես թեքել: Մասնավորապես՝ Արխանգելսկում չեղյալ է հայտարարվել նրա համերգը, որը պլանավորված էր մարտի 14-ին: Այնուհետեւ հեռուստահաղորդավար Գալկինն ընտանիքի հետ լքել է երկիրը՝ մեկնելով Իսրայել:

՛՛Եդինայա Ռոսիայի՛՛ պատգամավոր Եկատերինա Ստենյակինան հանդես է եկել առաջարկությամբ՝ որոշ արտիստների զրկել պարգեւներից եւ պատվավոր կոչումներից, քանի որ նրանք չեն պաշտպանել Ուկրաինայում հատուկ գործողության անցկացումը: Այդ արտիստների թվում նա հիշատակել է Մաքսիմ Գալկինին ու Բորիս Գրեբենշչիկովին։

Գալկինն իր միկրոբլոգում հայտնել է, որ պատրաստ է շարունակել աշխատել, ինչից նրա երկրպագուները ենթադրել են, որ նա, այնուամենայնիվ, ընդմիշտ չէ լքել Ռուսաստանը և վերադարձել է:

 

  • Կիսվել: