ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհահռչակ օպերային երգիչ  Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքում։

 «Բարոյական պարտքս եմ համարում տեղեկացնել, որ իմ կորոնավիրուսի թեստը դրական է եղել»,- գրել է նա և հայտնել, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մեկուսացել են՝ այնքան ժամանակով, որքան կպահանջվի։

Նա գրել է նաև, որ թեստն անցնելու պատճառը եղել է հազն ու ինքնազգացողության վատացումը։

«Աղերսում եմ բոլորին լինել ծայրահեղ ուշադիր, հետևել հիմնական կանոններին։ Հաճախ լվացեք ձեռքերը, իրարից  2 մետր հեռավորության վրա գտնվեք։ Արե՛ք ամեն հնարավորը վիրուսի տարածումը կանխելու համար, և նախևառաջ հնարավորության դեպքում տանից դուրս մի՛ եկեք։

Միասին մենք կարող ենք պայքարել վիրուսի դեմ և կանգնեցնել ներկայիս համաշխարհային ճգնաժամը։ Դրա համար պետք է հույս ունենանք, որ շուտով կկարողանանք վերադառնալ մեր ամենօրյա կյանքին։

Խնդրում եմ, պահպանե՛ք կանոնները և հետևե՛ք  ձեր կառավարությունների ցուցումներին, որպեսզի մնաք անվտանգ և պաշտպանեք ոչ միայն ձեզ այլև ողջ հասարակությանը»,-գրել է Դոմինգոն։

Պլասիդո Դոմինգոն այն հանրահայտ մարդկանցից մեկն է, ով հայտնեցի իր վարակված լինելու մասին, ինչպես օրինակ Թոմ Հենքսն ու իր կինը․գրում է Նյու Յորք Թայմսը։

Այս ամիս Լոնդոնի Արքայական օպերային թատրոնը հայտարարեց, որ Դոմինգոն չեղարկել է ամռանը կայանալիք իր ելույթը։  Հայտարարությունն արվել էր ա այն բանից հետո, երբ Դոմինգոն ներողություն էր խնդրել իրեն սեռական ոտնձգություններ կատարելու մեջմեղադրող կանանցից։

«Ես հարգում եմ, որ այս կանայք կարողացան բարձրայնել իրենց խնդրի մասին։ Ուզում եմ նրանք իմանան, որ ես իսկապես զղջում եմ տեղի ունեցածի համար»,- ասել էր Դոմինգոն։

  • Կիսվել: