Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակչից ժամեր առաջ հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Ինչպես հաղորդվում է՝ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակչում հոլանդացի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:
«Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ և պարտավորվում ենք ապահովել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում»,-նշված է մրցույթի պաշտոնական կայքում: