հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նա ի սկզբանե անհաջողակ էր․ Բուզովայի մայրը պատմել է Դավայի հետ հարաբերությունների մասին

Նա ի սկզբանե անհաջողակ էր․ Բուզովայի մայրը պատմել է Դավայի հետ հարաբերությունների մասին

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի մայրը՝ Իրինա Բուզովան, KP.RU-ին տված հարցազրույցում ասել է, որ իր դստեր նախկին սիրեցյալը՝ բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան), Օլգային օգտագործել է իր գովազդի համար։

«Այդ մարդուն (Դավա) Օլգա Բուզովան պետք էր որպես բրենդ, այլ ոչ պարզապես Օլյա: Նա ուզում էր հայտնի դառնալ: Եվ նա հենց սկզբից էլ անհաջող տիպ էր: Տղաներն, ովքեր այդ տարիքում մոր թևի տակ են,այդտեղ արդեն ամեն ինչ պարզ էր»,- ասալ է նա։

Բուզովայի խոսքով՝ իր դուստրը պետք է լինի միակ սիրելին հարաբերություններում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Դավայից բաժանվելը Բուզովան ավելի հեշտ է տարել, քան ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովից։ Բուզովան հիշել է, որ մարզիկը դավաճանել է երգչուհուն. բացի այդ նշել, որ Տարասովի հետ հարաբերությունները շատ ավելի երկար են տևել, քան բլոգերի հետ։

Բուզովան և Դավան սկսել են հանդիպել 2019 թվականին՝ «Liker» երգի տեսահոլովակը նկարահանելուց հետո, որում նրանք զույգի դեր են կատարել։ Զույգը միասին է եղել մեկուկես տարի։

 

 

  • Կիսվել: