շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավայի հետ սիրավեպն անցած էտապ է. Օլգա Բուզովա

Դավայի հետ սիրավեպն անցած էտապ է. Օլգա Բուզովա

Օլգա Բուզովայի եւ Դավիթ Մանուկյանի սիրավեպը գեղեցիկ էր՝ ճամփորդություններ, շքեղ ծաղկեփնջեր, թանկարժեք նվերներ եւ մշտական սիրո խոստովայություններ։ Բոլորին թվում էր, թե զույգի մոտ ամեն ինչ իդեալական է։ Սակայն նախորդ տարվա սկզբին երգչուհին հայտարարել է բլոգերից բաժանվելու մասին։ Հեռուստահաղորդավարուհին բաժանումից հետո բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ իր ու Մանուկյանի միջեւ ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել։

Օլգան միայն այժմ կարող է վստահությամբ հայտարարել, որ այդ սիրավեպն անցած էտապ է։ Նոր հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ վերջապես վերջ է դրել իր ու Դավայի հարաբերություններին։

«Ես չեմ ամաչում, սա իմ կյանքի մասն է, ես դա հիանալի հասկանում եմ։ Եվ այսօր արդեն սիրտս չի ցավում, կարելի է այդպես ասել։ Այն ժամանակ ես ամուսնալուծությունից երեք տարի անց կրկին սիրեցի, հետո եւս մեկ մեծ տրավմա ստացա։ Դու սիրում ես, սիրահարվում եւ քեզ նվիրում տղամարդուն, եւ քեզ կրկին կոտրում են, այսպես ասենք։ Բայց ես չեմ վախենում հարաբերություններից։ Պարզապես հասկացա, որ, միեւնույն է, պետք է էպիկենտրոնում լինեմ։ Ինձ դա հարկավոր է»,- Սվետլանա Բոնդարչուկի հետ զրույցում անկեղծորեն պատմել է աստղը։

 

  • Կիսվել: