ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միխայիլ Գալուստյանը ТНТ հեռուստաընկերությունից կտեղափոխվի մրցակից СТС

Միխայիլ Գալուստյանը ТНТ հեռուստաընկերությունից կտեղափոխվի մրցակից СТС

Իր ինստագրամյան էջում «Ուրախների եւ հնարամիտների ակումբի» նախկին անդամ, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նշել է ТНТ հեռուստաընկերությունից մրցակից СТС տեղափոխվելու պատճառը, տեղեկացնում է SMnews-ը:

Գալուստյանը խոստովանել է, որ իրեն մասշտաբային նախագծեր են սպասվում՝ սերիալներ, շոուներ եւ այլն։ «Ես ուրախությամբ միանում եմ СТС-ի թիմին՝ հեռուստաալիք, որը սիրում ու դիտում է իմ ընտանիքը։ Ինձ դուր են գալիս ստեղծագործական էքսպերիմենտները, եւ մեր ծրագրերում բազմաթիվ տարբեր նախագծեր կան՝ շոուներից ու սերիալներից մինչեւ կինո։ Ցանկանում եմ ցուցաբերված վստահության համար շնորհակալություն հայտնել «НМГ» մեդիալոլդինգին՝ ի դեմս իմ վաղեմի ընկերոջ՝ Վյաչեսլավ Մուրուգովի։ Վստահ եմ՝ միաիսն աշխարհն ավելի լավն ու բարին կդարձնենք»,-գրել է նա՝ միաժամանակ նշելով, որ ТНТ-ի կոլեգաների հետ պահպանել է ընկերական ջերմ հարաբերություններ:

  • Կիսվել: