հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի թագուհու զարդերը փայլեցնում են ջինով

Մեծ Բրիտանիայի թագուհու զարդերը փայլեցնում են ջինով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ոսկերչական զարդերի փայլը պահպանելու համար թագուհու մոդելյեր եւ նրա անձնական խորհրդական Անջելա Քելին ջին է օգտագործում: Այս մասին Քելին պատմել է իր «Մետաղադրամի մյուս կողմը. թագուհի, մոդելյեր եւ զգեստապահարան» գրքում, տեղեկացնում է Metro-ն:

«Ադամանդներին լրացուցիչ փայլ հաղորդելու համար պետք են գալիս ջինի ու ջրի կաթիլներ»,-գրել է Քելին։

Ըստ նրա՝ դա զարդերի «կյանքը երկարեցնելու» փորձված միջոց է:

Քելին պատմել է, որ ադամանդե զարդերը ջինով թրջած բամբակով մաքրելուց հետո պետք է ջրով լվանալ:

Նա նաև նշել է, որ թագուհին բազմաթիվ փայլուն աքսեսուարներ ունի՝ թե՛ տոնական, թե՛ ամենօրյա օգտագործման համար:

  • Կիսվել: