երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շնորհավորում եմ ինձ. Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի

Շնորհավորում եմ ինձ. Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի

Երգչուհի Մաշա Մնջոյանը հուլիսի 12-17-ը ներկայացրել է Հայաստանը Վիտեբսկում տեղի ունեցող ՛՛Սլավյանսկի բազար՛՛ մրցույթում: Նա դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի։

Մնջոյանը հաղթանակից հետո գրառում է արել իր ինստագրամյան էջում՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին աջակցության համար:

՛՛Սլավյանսկի բազարի՛՛ երիտասարդ կատարողների XXXII մրցույթի Գրան պրին մերն է: Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ինձ, շնորհավորում եմ ձեզ: Սիրում եմ բոլորիդ՛՛,-գրել է երգչուհին:

Նշենք, որ Մաշա Մնջոյանին պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից 6-ը տվել են առավելագույն՝ 10 միավոր, մեկը՝ 9-ը։

  • Կիսվել: