հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարքլն ամուսնու «խնդրանքի» շնորհիվ պայմանագիր է կնքել Walt Disney-ի հետ. տեսանյութ

Մարքլն ամուսնու «խնդրանքի» շնորհիվ պայմանագիր է կնքել Walt Disney-ի հետ. տեսանյութ

Daily Mail բրիտանական պարբերականը հրապարակել է տեսանյութ, որն արվել է նախորդ տարվա հուլիսին` «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ: Այն բացահայտում է,  թե ինչպես է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Disney ընկերության ղեկավար Բոբ Այգերի հետ զրույցում աշխատանք «խնդրում» տիկնոջ՝ Մեգան Մարքլի համար:

Տեսանյութում լսվում է՝ ինչպես է 35-ամյա Հարին Այգերին ասում, որ կինը շատ հետաքրքրված է հնչյունավորմամբ: «Գիտեք, նա հնչյունավորում է անում»,- ասում է թագավորական ընտանիքի անդամը: «Օ՜, չգիտեի»,- պատասխանում է միլիարդատերը:

«Դուք զարմանում եք, բայց նա իսկապես դրանով տարված է»,-ասում է արքայազնը:

Այնուհետև Այգերը նշում է, որ դա հրաշալի գաղափար է, որն արժե փորձել: Նա Մարքլին առաջարկում է գրել իր էլեկտրոնային փոստին:

Նշենք, որ երեկ ԶԼՄ-ները հայտնել են, որ Մեգան Մարքլը հնչյունավորման պայմանագիր է կնքել Walt Disney Company-ի հետ:

  • Կիսվել: