կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ նախագահը հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին

ՀՀ նախագահը հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի արքայազն Ռադուին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը։

Գրառման մեջ նշված է. «Ի սրտե շնորհավորելով Ռումինիայի արքայազն Ռադուին ծննդյան հոբելյանի կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը մաղթել է նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

 

Նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա աշնանը կայացած մեր հանդիպումը: Այն հրաշալի առիթ էր քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները»:

 

 

  • Կիսվել: