ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարգարիտա Սիմոնյանը կորցրել է երեխային

Մարգարիտա Սիմոնյանը կորցրել է երեխային

RT հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Սիմոնյանը խոստովանել է, որ կորցրել է երեխային։ Նա նշել է, որ մի որոշ ժամանակ «միայնակ կմնա իր ցավի հետ» եւ Instagram-ի իր հետեւորդներին շնորհակալություն է  հայտնել իրեն հասկանալու համար:

«Հղիներին, մայրերին եւ բժիշկներին օգնելու ակցիաները կշարունակվեն ամեն դեպքում», - գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի հոկտեմբերին զույգը դուստր է ունեցել: Աղջիկը դարձել է ընտանիքի երրորդ երեխան։ Տիգրան Քեոսայանն ունի եւս մեկ դուստր նախորդ ամուսնությունից։

  • Կիսվել: