շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ. Քարդաշյան

Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ. Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է ՛՛թխամորթ բնակչության մշակույթի յուրացման՛՛ համար իր հասցեին հնչող մեղադրանքներին։

Նա հարցազրույց է տվել ՛՛i-D Magazine՛՛ ամսագրին և ասել է, որ իրեն քննադատել են սանրվածքի, մասնավորապես՝ հյուսքերի համար։

՛՛Անկեղծ ասած՝ երբեմն դա անում եմ դստերս համար, քանի որ նա խնդրում է նույնանման սանրվածքներ անել: Ես նաև ուզում եմ՝ դուստրս զգա, որ կարող ենք միեւնույն սանրվածքն անել՛՛,-նշել է հեռուստաաստղը՝ հավելելով, որ երբեք միտումնավոր չէր փորձի յուրացնել որեւէ մշակույթ:

Քարդաշյանը նաև ասել է, որ Հայաստանում հյուսքեր անելու սովորույթ կա: ՛՛Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: