ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մանկական Նոր Ալիք 2020» երգի միջազգային մրցույթին կմասնակցի «Արցախի ձայներ»-ի Անիշոկը

«Մանկական Նոր Ալիք 2020» երգի միջազգային մրցույթին կմասնակցի «Արցախի ձայներ»-ի Անիշոկը

«Մանկական Նոր Ալիք 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Անի Պետրոսյանը (Անիշոկ):

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար  Լիրա Քոչարյանն  ասել է,  որ  մրցույթի   նախընտրական  փուլին   Անին  մասնակցել  է  օնլայն:
 
Լ. Քոչարյանը   նշել  է, որ  այնքան  էլ   հեշտ  չէր   մրցույթի   ժյուրիի   կազմին   համոզելը, որպեսզի  Անին  օնլայն  մասնակցություն  ունենա:  Դժվարությունները  հաղթահարելով` Անին  անցավ եզրափակիչ փուլ:
 
«Այժմ   պարապմունքներ  են    տարվում:  Հիմնական   փորձերը    և  նախապատրաստական  աշխատանքները  կկազմակերպվեն  Մոսկվայում: Մրցույթը տեղի  կունենա  հոկտեմբերի  7-ին   և  8-ին,  Արտեկում  (Ղրիմ):  Մրցույթի  առաջին    օրը   մասնակից  երկրներ Ռուսաստանի, Բելոռուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի, Հայաստանի,  Հարավային  Կորեայի   ներկայացուցիչները    հանդես   կգան  միջազգային  հիթով, իսկ   երկրորդ  օրը՝   յուրաքանչյուրն  իր   երկրի   լեզվով»,- մասնավորապես  ասել է  Լ. Քոչարյանը:
 
Խոսելով   Անիի   պատրաստվածության մասին՝   մեր  զրուցակիցը    նշել է, որ   նա  մրցույթին  մասնակից  և  ոչ  մի  երեխայից   հետ   չէ, ավելին՝   նույնիսկ  մի  քանի աստիճան   բարձր  է:
 
«Չնայած   աշխարհում   տարածված  համավարակին՝   համոզված եմ, որ   մեծ  ուրախություն  է  արցախցիների  համար   այն   հանգամանքը, որ   միջազգային  մրցույթին    մասնակցելու  է   արցախցի  փոքրիկը, ով,  հուսանք,     հաղթանակ   կբերի   մեր   ժողովրդին»,-  ավելացրել  է  Լ. Քոչարյանը:   

  • Կիսվել: