չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի տոմսերն արդեն հասանելի են

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի տոմսերն արդեն հասանելի են

Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի տոմսերն արդեն հասանելի են: Այս մասին հրապարակվել է այս տարվա մրցույթի պաշտոնական ինստագրամյան էջում:

«Ե՞րբ են «Մանկական Եվրատեսիլի» տոմսերը վաճառվելու. այս հարցն այլեւս արդիական չէ:

Այո, այո․ սա այն օրն է, որին բոլորս այդքան սպասել էինք. «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» տոմսերի վաճառքը սկսված է։ Բաց չթողնեք տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությանը ներկա գտնվելու հնարավորությունը», - գրված է հրապարակմաը կից:

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կայանալու է Երեւանում դեկտեմբերի 11-ին: Այն կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Նարե Ղազարյանը: Նա 14 տարեկան է, երգում է 8 տարեկանից: Նարեն Գրիգոր Կյոկչյանի սանն է:

  • Կիսվել: