հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«DANCE!». կայացավ Նարեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան

«DANCE!». կայացավ Նարեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի մրցութային երգի տեսահոլովակը պատրաստ է։ Նոյեմբերի 12-ին կայացավ Նարե Ղազարյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։

«Dance!» մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին ժամը 19:00-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

  • Կիսվել: