ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մադոննա վարակվել է կորոնավիրուսով

Մադոննա վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի երգչուհի Մադոննան հայտնել է երկրպագուներին, որ Madame X համերգային շրջագայության ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով։ Բժիշկները  նրա մոտ հայտնաբերել էին COVID-19, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

«Ինձ և շոուի մի քանի մասնակիցների մոտ Փարիզում ավելի քան յոթ շաբաթ առաջ իմ համերգների ժամանակ հայտնաբերվել էր  վիրուս»,-ասել է երգչուհին։

Մադոննայի արդեն նախատեսված համերգների մի մասը չեղարկվել է այն պատճառով, որ ակումբներն ու համերգասրահները փակվել են կորոնավիրուսի պատճառով։ Ավելի ուշ երգչուհին ԱՀԿ-ին նվիրաբերել էր միլիոն դոլար կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար։

  • Կիսվել: