ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լյուկ Բեսոնին մեղադրում են բռնաբարության մեջ

Լյուկ Բեսոնին մեղադրում են բռնաբարության մեջ

Ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բռնաբարության կասկածանքով: Գազետա.ռու-ն գրում է, որ ռեժիսորի նկատմամբ դատական հայց ներկայացրած դերասանուհի Սենդ Վան Ռոյի փաստաբան Ֆրանսուա Սպիներին հայտնել է, որ Փարիզում վերաբացվել է քրգործը։

Նրա խոսքով՝ գործը վերաբացվել է այն բանից հետո, երբ դերասանուհին նոր հայց է ներկայացրել ռեժիսորի դեմ:

Առաջին հայցը Սենդ Վան Ռոյը ներկայացրել է 2018-ի մայիսին։ Նա պնդել է, որ Բեսոնը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ բռնաբարել է իրեն: Դերասանուհին հայտարարել է, որ իրեն բռնաբարել են 4 անգամ, բայց ինքն այդ մասին չի բարձրաձայնել, քանի որ վախենում էր իր կարիերայի համար:

Նշվում է, որ Լյուկ Բեսոնն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: