կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Լինա Նաիրը` Chanel ընկերության ղեկավար

Լինա Նաիրը` Chanel ընկերության ղեկավար

Պարենային ապրանքների և կենցաղային քիմիկատների արտադրության Unilever կոնցեռնի՝ անձնակազմի կառավարման հարցերով տնօրեն Լինա Նաիրը 2022 թվականի հունվարից կգլխավորի հագուստի և օծանելիքի ֆրանսիական Chanel ընկերությունը: Այս մասին ասված է Unilever կոնցեռնի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Անձնակազմի կառավարման տնօրեն Լինա Նաիրը որոշել է 2022 թվականի հունվարին լքել ընկերությունը, որպեսզի շարունակի կարիերան Chanel ընկերության գլխավոր տնօրենի կարգավիճակում՛՛:

 

  • Կիսվել: