ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիանա Ոսկերչյանն ընդգրկվել է «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդավորների լավագույն հնգյակում

Լիանա Ոսկերչյանն ընդգրկվել է «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդավորների լավագույն հնգյակում

«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում:

Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել:

«Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էր հայտնվել 20-ը, և այսօր պարզ դարձավ լավագույն հնգյակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը: Եվ այսպես, մենք 5-յակում ենք: Միջազգային բեմում ևս մեկ անգամ հնչեց քանոն և Սայաթ Նովա։ Անչափ հպարտ եմ և ուրախ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղեցկուհին:

  • Կիսվել: