հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կտեղադրվի Լաս Վեգասի Փառքի ճեմուղում։ Այս մասին երգիչը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։ Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները, և Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի ուրախություններով։

Ահա ևս մեկ առիթ։

2020 թվականի սեպտեմբերի 21 ին՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին, Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում, կտեղադրվի իմ անվանական աստղը։

Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք, սա ոչ միայն իմ, այլ իմ և Ձեր տոնն է և հաջողությունը։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։ Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։ Կհանդիպենք սեպտեմբերի 21 ին Լաս Վեգասում»,- գրել է Արման Հովհաննիսյանը։

  • Կիսվել: