կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիրկորովների համար քվեարկությունը վաղեմի ընտանեկան ավանդույթ է. արտիստն իր ծերունի հոր հետ մասնակցել է ՌԴ նախագահի ընտրություններին (տեսանյութ)

Կիրկորովների համար քվեարկությունը վաղեմի ընտանեկան ավանդույթ է. արտիստն իր ծերունի հոր հետ մասնակցել է ՌԴ նախագահի ընտրություններին (տեսանյութ)

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, քվեարկել են Ռուսաստանի նախագահական ընտրություններում Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում, տեղեկացնում է SHOT-ը։

Նշվում է, որ փոփի արքան իր ձայնը տվել է էլեկտրոնային տերմինալի միջոցով, իսկ նրա հայրը նշել է քվեաթերթիկը:

SHOT-ի հետ զրույցում արտիստը նշել է, որ քվեարկությունը վաղեմի ընտանեկան ավանդույթ է, և ճշտել, թե որ դռնով է պետք մտնել։

«Ես նախընտրում եմ ամեն ինչ բաց պահել: Իմ տան դռները միշտ բաց են բոլոր լավ մարդկանց առաջ»,- ասել է երաժիշտը։

Կիրկորովը նշել է, որ եռօրյա քվեարկությունը լավ գաղափար է, քանի որ ժամանակ կա սրտով ընտրություն կատարելու համար։

Տեսանյութը՝ այստեղ:

 

 

  • Կիսվել: