չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Խաղաղությամբ հանգչիր, լեգե՛նդ». Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Բրայանտի մահվան  կապակցությամբ

«Խաղաղությամբ հանգչիր, լեգե՛նդ». Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Բրայանտի մահվան կապակցությամբ

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի մահվան մասին:

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանտ և սարսափելի ողբերգության հետևանքով մյուս զոհվածների ընտանիքների համար: Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,-գրել է Քարդաշյանը:

  • Կիսվել: