հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կաշխատենք այդ ուղղությամբ. Բրուխանովան՝ Պետրոսյանին հինգ զավակ պարգևելու մասին

Կաշխատենք այդ ուղղությամբ. Բրուխանովան՝ Պետրոսյանին հինգ զավակ պարգևելու մասին

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի օգնական և ենթադրաբար՝ նրա ներկայիս կինը՝ Տատյանա Բրուխունովան Ինստագրամի իր էջում պատասխանել է երեխաների մասին հետևորդների տված հարցին, տեղեկացնում է РЕН ТВ-н:

Հետևորդներից մեկը 30-ամյա Բրուխունովային առաջարկել է 74-ամյա Պետրոսյանին 5 զավակ պարգևել, նա էլ պատասխանել է. «Հի՞նգ, շնորհակալ եմ, կաշխատենք այդ ուղղությամբ»:

Այժմ Տատյանա Բրուխունովան հանգստանում է Ֆինլանդիայում:

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանի հինգերորդ ամուսնության մասին տեղեկությունը լրատվամիջոցներում տարածվել է 2019 թվականի վերջին: Ըստ լրատվամիջոցների` զույգը գաղտնի ամուսնացել է դեկտեմբերի սկզբին: Դրան նախորդել է Ելենա Ստեպանենկոյի հետ սկանդալային բաժանումը: Զույգը դեռևս վաղուց է բաժանվել, սակայն ունեցվածքը կիսելու վերաբերյալ անհամաձայնությունները շարունակվում են: 

  • Կիսվել: