հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարանտինային ռեժիմը խախտելու համար երգիչ Մաքսիմ Լեոնիդովին տարել են ոստիկանություն

Կարանտինային ռեժիմը խախտելու համար երգիչ Մաքսիմ Լեոնիդովին տարել են ոստիկանություն

Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը խախտելու համար ոստիկանությունը ձերբակալել է ռուս երգիչ և երաժիշտ Մաքսիմ Լեոնիդովինծ է նրա ինստագրամյան էջում:

Լեոնիդովը տիկնոջ հետ քայլելիս է եղել Շուվալովսկ այգում, երբ իրավապահները կանգնեցրել են նրանց և հիշեցրել ինքնամեկուսացման կանոնների մասին։

Երգիչն ասել է. «Շան հետ զբոսնում էինք այգում, երբ ռեզինե ձեռնոցներով և դիմակներով ոստիկանության աշխատակիցներ մոտեցան, հայտարարեցին, թե մեր գործողություններն անօրինական են, հետո մեզ ոստիկանություն տարան և արձանագրություն կազմեցին»:

Նշենք, որ նախօրեին Սանկտ Պետերբուրգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 215 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը քաղաքում հասել  2926-ի։

  • Կիսվել: