շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս են կասկածում

Ջեկի Չանի մոտ կորոնավիրուս են կասկածում

Չինական ծագումով հանրահայտ դերասան Ջեկի Չանը կարանտինում է՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով, տեղեկացնում է Haber Global-ը:

65-ամյա դերասանը ներկա է եղել մի միջոցառման, որտեղ մեկը հիվանդ է եղել կորոնավիրուսով: Այդ պատճառով Ջեկի Չանն ու մյուս հյուրերը հայտնվել են կարանտինում:

Նշենք, որ Ջեկի Չանը պարգեւատրում էր խոստացել կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղմիջոցի համար: Այդ մասին նա գրել էր Weibo սոցիալական ցանցում՝ նշելով, որ պատրաստ է մեկ միլիոն յուան (143 000 դոլար) վճարել, եթե որեւէ մեկը նման դեղամիջոց ներկայացնի։

  • Կիսվել: