Ինչպես է Քիմ Քարդաշյանն արտասվում ընտանեկան ճգնաժամի ֆոնին ամուսնու հետ առաջին հանդիպման ժամանակ (լուսանկարներ)
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին առաջին անգամ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները, հայտնում է Daily Mail-ը։
Քարդաշյանը մեկնել է Վայոմինգ, որտեղ Ուեսթը վերջին շաբաթներին միայնակ է ապրում զույգի 14 մլն դոլար արժողությամբ ռանչոյում: Ռեփերն այնտեղից հակասական թվիթերյան գրառումներ է անում կնոջ ու ընտանիքի մասին: Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամունսու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է: