հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչ հագուստով դիմավորել 2020-ը․ խորհուրդներ կենդանակերպի բոլոր նշանների համար

Ի՞նչ հագուստով դիմավորել 2020-ը․ խորհուրդներ կենդանակերպի բոլոր նշանների համար

Աստղաբան Վերա Խուբելաշվիլին խոսել է այն մասին, թե ինչպես պետք է հագնվեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները Նոր տարում։ Այս մասին  տեղեկանում ենք Լայֆից։

Ֆինանսական հաջողության հասնելու համար Առյուծները, Խոյերն ու Աղեղնավորները, պետք է ուշադրություն դարձնեն ոսկե կամ ոսկեզօծ պարագաների վրա:

«Սա մեծ հնարավորություններ կտա: Հագուստը պետք է հարմարավետ լինի, զարդերի մեջ չնչին համեստություն չպետք է լինի: Այս նշանները սովոր են առաջնորդ լինել, նրանք սիրում են նկատելի լինել: Առնետը ողջունելու է ինքնադրսևորման նրանց մոտեցումը»,-ասել է նա։

Ցուլերին, Այծեղջյուրներին և Կույսերին Խուբելաշվիլին խորհուրդ է տվել ավելի համեստ հագնվել կամ զգեստապահարանում օգտագործել վինտաժային հանդերձանքներ և ձեռագործ հագուստ:

«Նրանց մոտ հակառակ «վերաբերմունք» կընթանա նորաձևության նկատմամբ։ Նրանք իրենց համեստությամբ, ավելի զուսպ հանդերձանքներով, պարզությամբ և էլեգանտությամբ կուրախացնեն տարվա տանտիրուհուն: Առնետը կհարգի դա»,-նշել է նա:

Աստղաբանի խոսքերով, Երկվորյակները, Կշեռքներն ու Ջրհոսներն իրենց հերթին պետք է փորձեն կրել անսովոր աքսեսուարներ:

«Դա կարող է լինել բացառիկ արհեստի գործեր, հետաքրքիր մազակալներ, գոտիներ: Բացի այդ, խորհուրդ կտայի կրել նրանց փայլուն զգեստներ»,-ասել է Խուբելաշվիլին:

Ինչ վերաբերում է Ձկներին, Խեցգետիններին և Կարիճներին, ապա այս կենդանակերպի նշանները պետք է ազատվեն տձև հագուստից և փոխարենը հագնեն մարմինը գրկող հագուստներ:

Մասնագետը խորհուրդ է տվել նաև կրել բարձրակրունկ կոշիկներ, որը կընդգծի կենդանակերպի նշանների գրավչությունը, իսկ զարդերը չպետք է թանկարժեք լինեն։

  • Կիսվել: