չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հուսով եմ՝ գիտես, թե որքան սիրված ես բոլորիս կողմից․ Քլոե Քարդաշյանը՝ սիրելիին (լուսանկարներ)

Հուսով եմ՝ գիտես, թե որքան սիրված ես բոլորիս կողմից․ Քլոե Քարդաշյանը՝ սիրելիին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը ներկայացել է բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնի 30-ամյակի խնջույքին, տեղեկացնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

36-ամյա հեռուստաաստղն իր դստեր հոր ծննդյան տարեդարձին ներկայացել է Fannie Schiavoni ապրանքանիշի զգեստով։

Ինչպես հայտնի է՝ զույգը կրկին միասին է այն բանից հետո, երբ 2019 թ. հայտարարել էր բաժանման մասին՝ դավաճանության վերաբերյալ մի քանի աղմկահարույց միջադեպերից հետո։

Հեռուստաաստղն իր կերպարն ամբողջացրել է Christian Louboutin ապրանքանիշի կոշիկներով և Prada ապրանքանիշի պայուսակով:

Քլոե Քարդաշյանի և Թրիստան Թոմփսոնի դուստրը՝ Թրուն, հայրիկի ծննդյան տարեդարձին ներկայացել է Elisabetta Franchi ապրանքանիշի սպիտակ զգեստով և Fendi ապրանքանիշի կոշիկներով։

Զույգի դուստրն ապրիլի 12-ին կդառնա երեք տարեկան: Այս առթիով Քլոեն գրել է․ ՛՛Իմ աղջիկը շատ արագ է մեծանում։ Չեմ հավատում, որ նա շուտով 3 տարեկան կդառնա՛՛։

Քլոե Քարդաշյանը սիրելիի մասին նույնպես գրառում է արել. ՛՛Շնորհակալ եմ, որ ինձ ցույց ես տվել այն ամենը, ինչ խոստացել ես։ Շնորհակալ եմ քո հայր տեսակի համար, այն ընկերոջ համար, որ ունեմ հանձինս քեզ։ Շնորհակալ եմ, որ քեզ կարող եմ ոչինչ չանել, սակայն զգալ ամեն ինչ։ Հուսով եմ, որ այսօր և միշտ գիտես, թե որքան սիրված ես իմ և բոլորիս կողմից։ Շնորհավոր 30-ամյակ՛՛։

  • Կիսվել: