երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հրապարակվել են Քորթնի Քարդաշյանի հարսանեկան լուսանկարները

Հրապարակվել են Քորթնի Քարդաշյանի հարսանեկան լուսանկարները

Ամերիկացի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը հաստատել է, որ ինքն ու «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրեւիս Բարքերն ամուսնացել են, հայտնում է Page Six-ը։

Poosh պորտալի հիմնադիրն առաջին լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասում անսպասելի հարսանիքից, որը տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո։

«Սա գտա լուսանկարների շարքում»,- հրապարակումը, որին երկրպագուները սպասում էին անհամբերությամբ, մակագրել է Քարդաշյանը։

«Մի անգամ հեռու-հեռավոր երկրում (Լաս Վեգաս) գիշերվա ժամը 2-ին՝ էպիկական գիշերվանից եւ մի փոքր տեկիլայից հետո, թագուհին եւ նրա համակրելի թագավորը համարձակվեցին Էլվիսի հետ գնալ միակ բաց մատուռն ու ամուսնացան»,- հավելել է նա։

 

 

  • Կիսվել: