ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեքիաթի Բաբա Յագայի ցախավելն արդեն իրականություն է. նորույթ Toyota-ից

Հեքիաթի Բաբա Յագայի ցախավելն արդեն իրականություն է. նորույթ Toyota-ից

Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է թռչող էլեկտրական «ցախավել», տեղեկացնում է Motor-ը:

Նախատիպը ստացել է e-broom անվանումը եւ, ինչպես ասում են ստեղծողները, իրենք ոգեշնչվել են հենց ցախավելից, որը թռչելիս օգտագործում են կախարդները։

Ըստ հեղինակների մտահղացման՝ կոնցեպտը պետք է միավորի մարդուն եւ մեքենային՝ բացահայտելով շարժունակության հաճույքը, իսկ թե դա ինչպե՛ս պիտի արվի, ընկերությունը չի բացատրել:

  • Կիսվել: