կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երկու թռչող սարք է ընկել Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանի Տրուդովայա Արմենիա գյուղի շրջանում

Երկու թռչող սարք է ընկել Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանի Տրուդովայա Արմենիա գյուղի շրջանում

Կրասնոդարի երկրամասի Կանևսկի շրջանի Տրուդովայա Արմենիա գյուղի շրջանում երկու թռչող սարք է ընկել: Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Այրվում է թռչող սարք և եղեգ, հրդեհի մակերեսը կազմում է մոտ 250 քմ ։ Բնակելի տներին սպառնալիք չկա, խուտորի՝ գյուղի բնակիչների շրջանում նույնպես տուժածներ չկան՛՛,-ասվում է հայտարարության մեջ ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20:00-ին: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 40 մարդ և 14 միավոր տեխնիկա: Դեպքի վայրում աշխատում են նաև իրավապահ և հատուկ ծառայություններ:

Միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունը խնդրել է դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր չտեղադրել համացանցում և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին:

Ավելի ուշ օպերշտաբում ճշտել են, որ ընկել է մեկ թռչող սարք։ Ժամը 20.50-ին հրդեհը մեկուսացվել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: