չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայրիկի պես կարմրահեր. արքայազն Հարին և կինը հրապարակել են մեկամյա դստեր լուսանկարը

Հայրիկի պես կարմրահեր. արքայազն Հարին և կինը հրապարակել են մեկամյա դստեր լուսանկարը

Սասեքսի դուքսն ու դքսուհին հրապարակել են մեկամյա դստեր՝ Լիլիբեթի լուսանկարը, որն արվել է նրա մեկամյակի օրը՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական կալվածքում պարտեզային  թեթև միջոցառում են կազմակերպել՝ տոնական տորթով, փուչիկներով, խաղերով ու պիկնիկի համար նախատեսված սննդով:

Դատելով լուսանկարից՝ փոքրիկը ժառանգել է հոր վարսերի յուրահատուկ երանգը: Նշվում է, որ սա Լիլիբեթի երկրորդ պաշտոնական լուսանկարն է:

Փոքրիկը ծնվել է ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ Սասեքսները վայր են դրել թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններն ու սկանդալով հեռացել են երկրից: Նրանք հունիսի սկզբին վերադարձել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակի միջոցառումներին: Այս այցի ընթացքում թագուհին առաջին անգամ ծանոթացել է փոքրիկ Լիլիբեթի հետ, որին, ի դեպ, ծնողներն անվանակոչել են ի պատիվ թագուհու (հարազատները միապետին դիմում են Լիլիբեթ):

In this picture Lilibet is seen in her mother Meghan's arms beside photographer Misan Harriman's family which includes his wife Camilla Holmstroem

Meghan, Duchess of Sussex and Prince Harry, Duke of Sussex pictured at the National Service of Thanksgiving at St Paul's Cathedral on Friday, was one of the few Jubilee events that they attended

  • Կիսվել: