չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական կոչումներից չեն օգտվի

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական կոչումներից չեն օգտվի

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլն այլևս չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական կոչումները և չեն ստանա պետական ​​միջոցներ: Այս մասին հայտում է BBC-ն՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրությանը:

Հարին և Մեգանը հայտարարել են, որ մտադիր են վերադարձնել նաև Մեծ Բրիտանիայի բյուջեից ծախսված 2,4 միլիոն ֆունտը, որը հատկացվել էր Վինձորում իրենց տունը վերանորգելու համար: Բացի այդ, արքայազն Հարին և Մեգանն այլևս չեն համարվի թագուհու պաշտոնական ներկայացուցիչներ:

Ըստ Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությա՝, Հարիին և Մեգանին հասկանում են, որ այժմ նրանք ստիպված կլինեն հրաժարվել թագավորական պարտականություններից, ներառյալ բանակին վերաբերող պաշտոնական իրադարձությունների մասնակցությունը:

«Նրանք այլևս չեն ստանա պետական միջոցներ արքայական պարտականությունների կատարման համար: Թագուհու օրհնությամբ Սուսեքսի դքսուհին և դուքսը կշարունակեն պահպանել իրենց անձնական խնամակալական նախաձեռնությունները և կապերը», - ասվում է հայտարարության մեջ:

Շաբաթ օրը Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չի հաղորդելու այն մասին, թե ինչպես են ապահովելու  Հարիի և Մեգանի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հայտարարել էին, որ հրաժարվում են արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակով ստանձնած պարտավորություններից և արտոնություններից:

Զույգն ինստագրամյան գրառմամբ հայտնել էր, որ այսուհետ ժամանակի մի մասը կանցկացնի Միացյալ Թագավորությունում, մի մասը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հունվարի 13-ին էլ թագուհին թագավորական ընտանիքի արտակարգ հավաք էր հրավիրել՝ քննարկելու արքայազնի և նրա կնոջ կայացրած որոշումը՝ համաձայն որի նրանք հրաժարվում են արքայական ընտանիքի անդամների կարգավիճակից։ Էլիզաբեթ երկրորդն «անցումային շրջան» էր տրամադրել թոռան ընտանիքին, որի ընթացքում նրանք կարող էին ապրել Կանադայում և Մեծ Բրիտանիայում:

  • Կիսվել: