ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկոն յուրահատուկ գույն էր, որ պակասեց մեզնից. ընկերները՝ սիրված երգչի մասին

Հայկոն յուրահատուկ գույն էր, որ պակասեց մեզնից. ընկերները՝ սիրված երգչի մասին

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այս պահին տեղի է ունենում սիրված երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգիստը։

Ներկա են հայ էստրադայի բազմաթիվ կարկառուն դեմքեր, որոնք խոր վշտով իրենց ցավակցությունն են հայտնում հայտնի ու սիրված երգչի մահվան կապակցությամբ, ինչպես նաև՝ հիշում նրա հետ անցկացրած ուրախ օրերը, մեջբերում նրա խոսքերը:

-Հայկոն յուրահատուկ գույն էր, որ պակասեց մեզնից,-լրագրողների հետ զրույցում ասաց երգահան Արա Գևորգյանը: Իսկ երգիչ Արամեն նշեց. ՛՛Հայկոն ապրող ու արարող տեսակ է, նա մեզ քիչ էլ բարիացրեց՛՛: 

Դերասան, շոումեն Արտյոմ Մարկոսյանը ևս խոսեց սիրելի ընկերոջ մասին՝ ասելով. ՛՛Հայկոն մեր արվեստում յուրահատուկ գույն էր՛՛:

Նշենք, որ Հայկոյի հոգեհանգստյան արարողությանը ներկա է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

  • Կիսվել: