ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Forbes»-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

«Forbes»-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

Ամերիկյան «Forbes» բիզնես ամսագիրը հրապարակել է աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ցանկը:

Առաջին տեղում  է «Amazon» առցանց առևտրի ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը։ նրա կարողությունը գնահատվում է 113 միլիարդ դոլար։
 
Երկրորդ տեղում «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է ՝98 միլիարդ դոլար կարողությամբ։ Եռյակը փակում է  «LVMH» նորաձևության տան սեփականատեր Բեռնար Առնոլդը,  նրա ունեցվածքը 76 միլիարդ դոլար է:
 
Չորրորդ տեղում «Berkshire Hathaway» ներդրումային տան ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում ունեցվածքը  գնահատվել 67,5 միլիարդ դոլար:
 
Աշխարհի ամենահարուստ անձանց հնգյակը փակում է «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ 59 միլիարդ դոլար կարողությամբ։
 
Ցուցակում ներգրավված քսան մասնակիցների համախառն ունեցվածքը 2020 թվականին կազմել է 1,14 տրիլիոն դոլար:

  • Կիսվել: