հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցը եւ «Դիլիջան» ազգային պարկը ներառվել են Forbes-ի՝ Կովկասի բնության հրաշքների ցանկում։

«Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցը եւ «Դիլիջան» ազգային պարկը ներառվել են Forbes-ի՝ Կովկասի բնության հրաշքների ցանկում։

Forbes-ի հոդվածում նշվում է, որ  ողջ Կովկասյան լեռներում բացօթյա արկածների եւ էկոտուրիզմի հնարավորությունների պակաս չկա, որոնցից կարելի է օգտվել այս լեգենդար տարածաշրջան այցելելիս:

Առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մոտ 1500 հին է Յելոուսթոունից։ Հոդվածի հեղինակն ասում է, որ արգելոցը հարուստ է բուսական ու կենդանական աշխարհով։ «Գորշ գայլերը, եվրասիական լուսանը եւ շագանակագույն արջերը շրջում են այգում, եւ հաջողակ այցելուները կարող են տեսնել Հայաստանում ապրող պարսկական ընձառյուծներ»։

Առանձին հիշատակվում է նաեւ «Դիլիջան» ազգային պարկը, որն իր մեջ ներառում է ընդարձակ անտառներ, տեղական կենդանական աշխարհ եւ դարավոր կառույցներ հենց Հայաստանի սրտում։ «Չնայած տարածաշրջանը լի է հայկական տիպիկ կաթնասուններով, թռչուններով եւ երկկենցաղներով, զբոսաշրջության ամենանշանավոր գրավչություններից մեկն այնուամենայնիվ տեղի բնակիչներն են»:

 

  • Կիսվել: